ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ասել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
«Շատ կարևոր է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մնա երկու պետությունների միջև: Կարգավորումը և հաշտեցումը երկու տարբեր բաներ են: Սրանք խորը թեմաներ են: Թուրքիայում կա սխալ ընկալում, որ հայկական սփյուռքը կամ հայկակակ սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ճանապարհին:Դա այդպես չէ: Ապացուցվել է բազմիցս, որ դա այսպես չէ:Կա մեկ մեծ խոչընդոտ դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ: Եթե վաղը որոշում կայացվի, վաղն էլ սահմանները կբացվեն»,-ասել է նա:
Ռուբինյանը նշել է, որ սխալ է այն դիրքորոշումը, թե հայկական Սփյուռքը կարող է խոչընդոտել ՀՀ-Թուրքիա կապերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը